Կյանքում հաճախ դժվար է համադրել հաճելին և օգտակարը, առավել ևս՝ հասարակական գործունեությամբ զբաղվող մարդկանց համար: Հաղորդավար, դերասան ու շոու-մեն Արմեն Պետրոսյանը փայլում էր դեռ 90-ականների բեմերին, երբ ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» երևանյան թիմը ստիպում էր ծիծաղել բոլորին: Այնտեղ կարծես հավաքված էին բացառիկ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր տարիներ ընթացքում տարբեր բնագավառներում ապացուցեցին, որ իրենց տաղանդը ոչ թե ձեռքբերովի, այլ բնածին է. մենք նրանց տեսնում ենք տարաբնույթ նախագծերում, տարբեր իրավիճակներում և կերպարներում: Life.panorama.am-ի այսօրվա հյուրը Արմեն Պետրոսյանն է'Մենչը:

 

-Արմեն, մեկ նախագծում տարբեր կերպարներ եք ներկայացնում, բարդ չէ՞:

-Չեմ զգում՝ բարդ է, թե ոչ, բայց կասեմ, որ հեշտ չի… Եթե օրը մեկ կերպարի ենք նկարահանում, մի քիչ բարդ է լինում, որովհետև անմիջապես կերպարանափոխվելը մի փոքր դժվարություններ է առաջացնում… Այդ իսկ պատճառով մոտ 10 օրվա տարբերությամբ ենք նկարահանումներն անում, որպեսզի կարողանամ կերպարի մեջ մտնել:

 

-Ո՞ւմ կերպարն է ավելի բարդ ներկայացնել:

-Լարիսա Լացկանյանի… Այս կերպարի բոլոր նրբություններին տիրապետել չեմ կարող: Պետք է կին լինել, կերպարն ամբողջությամբ ըմբռնելու համար: Այդ պատճառով այս կերպարը մի քիչ ավելի հավաքական ենք դարձրել, վերցրել ենք տարբեր մարդկանցից… Համենայնդեպս, սա ինձ համար ավելի բարդ է, քան Վիպոյանի կերպարը…

 

-Իսկ ավելի սիրելի ու հարազատ կերպար կարո՞ղ եք նշել:

-Չունեմ, որովհետև այդ կերպարներից յուրաքանչյուրն իմ տեսակից շատ հեռու մարդիկ են…

 

-Որքան նկատել եմ, շատ ջերմ ընտանիք ունեք: Ձեր կինը ձեր ասպարեզի՞ց է:

-Ոչ, կինս բոլորովին կապ չունի իմ ոլորտի հետ: Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց հիմա զբաղվում է իր սիրած գործով՝ Make up artist է…

 

-Հիմա հեռուստատեսության հետ կապ ունեցող մարդիկ փորձում են ծանոթ-բարեկամի աջակցել ու տանել այդ ուղղությամբ: Դուք գեղեցիկ կին ունեք, նկատել եմ, որ ձեր ավագ դուստրը սիրում է երգել և, կարծեք թե, վատ չի երգում… Չե՞ք ցանկանում նրանց «հովանավորել» ու ձեր ուղղությամբ տանել…

-Ես երբեք ցանկություն չեմ ունեցել որևէ մեկին պարտադրելով, ստիպելով տանել նկարահանման… Եթե կինս ցանկություն հայտնի, միգուցե մտածեմ այդ ուղղությամբ, բայց կտանեմ, թե ոչ՝ չգիտեմ… Նաև համոզված եմ, որ չի ցանկանա, այդ ամենը իրենից շատ հեռու է: Նույնն էլ երեխաներիս առումով կասեմ. աղջիկս 10 տարեկան է, միայն մեկ անգամ է ինձ խնդրել՝ նկարահանման տանել, ես էլ մեկ անգամ, բայց շատ փոքրիկ դրվագում, նկարել եմ…Բայց երբեք չեմ մտածել՝ երեծաներիս նկարահանեմ, որ ճանաչում ձեռք բերեն…

 

Շարունակությունը` այստեղ: