ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի բնակիչը Sotheby վիրտուալ վիճակախաղով շահել է Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող 1 մլն արժողությամբ կտավը' ընդամենը 100 եվրոյով. տեղեկացնում է BBC-ն:

Բարեգործական վիճակախաղը տեղի է ունեցել 2013թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին: Ընդհանուր առմամբ' վաճառվել է վիճակախաղի 50 հազար տոմս' յուրաքանչյուրի արժեքը 100 եվրո: 1 մլն դոլար արժողությամբ «Ցիլինդրով մարդը» (L'Homme au Gibus, 1914) կտավը կարող էր բաժին հասնել յուրաքանչյուրին:

25-ամյա երջանիկը Ջեֆրի Գոնանոն է, ում անունը պատահականության սկզբունքով ընտրել է համակարգիչը: