LADYNEWS.am-ը գրում է. Կանադացի սոցիոլոգները վերլուծել են 600 տնօրենների և ձեռնարկությունների ղեկավարների աշխատանքը և հանգել են հետարքիր եզրակացության: Պարզվում է, որ կին ղեկավարները բարդ իրավիճակներում տղամարդկանցից ավելի հաճախ են կայացնում իմաստուն, ճիշտ որոշումներ, ինչի արդյունքում փրկում են բիզնեսը:

Կանայք տղամարդկանցից ավելի քիչ են կապված քարացած կանոններին և կաղապարներին, իսկ աշխատանքային տեխնիկայի մշակման ընթացքում նրանք հաճույթով ունկնդրում են շրջապատի կարծիքն ու կարող են աշխատակիցներից միասնական թիմ կազմել:

Չնայած դրան' կանադական ձեռնարկություններում ղեկավար պաշտոնների միայն 25 %-ն են զբաղեցնում կանայք:

Ուսումնասիրության ղեկավար պրոֆեսոր Կրիս Բառտը կարծում է, որ ցանկացած խոշոր կազմակերպություն պետք է ղեկավար կազմում ունենա մի քանի կին:
Կանայք իրենց ինտուիցիայով և տրամաբանությամբ կարող են գտնել խնդրի լուծում այնտեղ, որտեղ տղամարդիկ կհայտնվեն փակուղում: