NEWS.am STYLE-ը շարունակում է իր տոնական շարքը: Ամանորյա զգեստի եւ սեղանի մասին այս անգամ զրուցել ենք երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:
Մեզ հետ զրույցում Հասմիկ Կարապետյանն ասաց, որ դեռեւս չի ընտրել զգեստը, որով պետք է դիմավորի Նոր տարին:
«Որովհետեւ ինձ մոտ միշտ ամեն ինչ վերջին օրերին է ստացվում: Այժմ ես զբաղված եմ ամանորյա նկարահանումներով: Սկզբունքային չեմ այն հարցում, որ ամեն տարի պետք է պարտադիր նոր զգեստ լինի: Անցյալ տարի էի ոգեւորված, քանի որ Օձի տարի էր' իմ տարին, այդ պատճառով նոր զգեստով դիմավորեցի»,- ասաց երգչուհին'հավելելով միայն, որ չի ցանկանում սեւ գույնի զգեստով լինել Ամանորի գիշերը:
«Այս տարի վառ գույներով կցանկանայի դիմավորել: Քանի որ կապույտ ձիու տարի է, չնայած ես երբեք չեմ սիրել սառը գույները, կարելի է փորձել նաեւ այդ գույնը»,- նշեց Հասմիկը:
Շարունակությունը՝ այստեղ: