Tert.am-ը գրում է.
Ավստրալիայի Քուինսլենդի համալսարանի գիտնականները պատմության մեջ առաջին անգամ երիկամ են աճեցրել ցողունային բջիջներից, ինչը նշանակալի նվաճում է փոխպատվաստման ոլորտում, գրում է The Telegraph-ը։
Պարբերական եզրակացնում է, որ սա հնարավորություն կտա օգնել բոլոր այն հիվանդներին, ում կյանքը կախված է այդ օրգանի փոխպատվաստումից։
Ավստրալացի մասնագետների ստեղծած երիկամը ներկայում շատ փոքր է, սակայն նրանք հույս ունեն ապագայում մեծացնել դրա չափերն ու օգնել հիվանդներին։