Կյանքի 82-րդ տարում մահացել է իռլանդական ծագմամբ բրիտանացի դերասան Փիթեր Օ'Թուլը. տեղեկացնում է Guardian-ը:

Այդ մասին հայտարարել է դերասանի PR գործակալ Սթիվ Քենիսը' նշելով, որ դերասանը մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում երկարատև հիվանդությունից հետո:

Օ'Թուլը համաշխարհային հռչակ էր ձեռք բերել 1962թ. «Լոուրենս Արավիացին» ֆիլմում նկարահանվելուց հետո:

Դերասանական աշխատանքի համար Փիթերն ուներ ամենաշատ «Օսկար» մրցանակաները' 8 հատ, սակայն, արդյուքնում, դրանցից ոչ մեկը չէր ստացել, իսկ 2003թ. նրան հանդիսավոր կերպով «Օսկար» հանձնեցին մշակույթի մեջ ունեցած ներդրումների համար:

Դերասանն իր կյանքի ընթացքում խաղացել է ավելի քան 50 դեր, որոնց թվում' «Ինչպես գողանալ միլիոն», «Վերջին կայսրը», «Տրոյա»:

Օ Թուլի վերջին աշխատանք է ճանաչվել «Եկատերինա Ալեքսանդրիացին», որը հանդիսատեսի դատին կհանձնվի 2014-ին: