Բոլորին է հայտնի՝ մեր հասարակությունն ավանդապահ ու պահպանողական է, արժեքներն ու վարքի կանոնները՝ հստակ սահմանված: Թերևս, այս հանգամանքով է պայմանավորված հասարակության լայն շերտի, մեղմ ասած, նեգատիվ վերաբերմունքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների' նույնասեռականների ու տրանսվեստիտների նկատմամբ: Խնդիրը շատ նուրբ է և պարբերաբար սրվում է, երբ համացանցում տեսանյութեր են հայտնում Կոմայգում կանգնողների այլասերված վարքի, նրանց համարձակ բառապաշարի ու հասարկության հանդեպ ընդգծված ագրեսիայի մասին, որում վերջիններս ինքնավստահ տոնով հայտարարում է, թե «բոլոր հայերը հետամնաց գեղացիներ են», կամ, որ իրենց չեն ընդունում, քանի որ նախանձում են: Նմանօրինակ արարքները հարուցում են հասարակության զայրույթն ու ատելությունը:
Տրանսվեստիտների վարքային և հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ մասնագիտական մեկնաբանություն ստանալու նպատակով Life.panorama.am-ը զրուցեց ԵՊՀ դոցենք, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Գարգրցյանի հետ:
-Ովքեր են կոչվում տրանսվեստիտ և տրանսսեքսուալ, այդպիսին ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:
-Տրանսվեստիտ անվանում են նրանց, ովքեր արտաքինից փորձում են նմանվել հակառակ սեռին, իսկ տրանսսեքսուալները վիրահատական միջամտությամբ իրենց սեռը փոխած մարդիկ են: Առօրյա խոսակցականում այս երկուսին էլ անվանում են տրանսվեստիտ: Բայց, իհարկե, պետք է տարբերությունը հասկանալ: Գիտական շրջանում տրանսվիստիզմը համարվում է գենդերային նույնականացման խանգարում, ծագում է վաղ մանկության տարիներին: Իսկ տրանսսեքսուալների մոտ 3 տարեկանից սկսած դրսևորվում է սեփական սեռը չընդունելու, հակառակ սեռի խաղեր խաղալու, հագուստ կրելու ձգտում. նրանք շրջապատողներից պահանջում են իրեց որպես հակառակ սեռի ներկայացուցիչ վերաբերվել օրինակ աղջիկ երեխան ասում է' ինձ մի ասեք Կարինե, ես Կարենն եմ: Կարևոր ախտանիշ է նաև սեփական սեռական օրգանները չընդունելը, զզվանքը դրանց նկատմամբ: Հորմոնալ մակարդակում հնարավոր է, որ այն բնածին լինի, բայց ավելի շատ այն վաղ մանկության տարիներին առաջացած խանգարում է, սակայն կան շատ դեպքեր երբ մարդը գիտակցում է, որ տրանսեքսուալ է և դիմում սեռի շտկման վիրահատության արդեն հասուն տարիքում: Ներկայում հասուն տարիքի տրանսվեստիտների և տրասսեքսուալների թվի մեծացումը հիմք են տալիս ենթադրելու, որ դրանց մեծ մասը ձևավորվում են սոցիալական կամ հոգեբանական գործոններից: Միանշանակ մի պատճառը չի կարող բերել այդպիսի խանգարման, այլ պատճառների մի ամբողջ համալիր, օրինակ' հոգեբանական բարդույթները' հակառակ սեռի հետ շփվել, անվստահությունը, կամ սոցիալական գործոն' օրինակ' մեկը մարդուն քաշում է տրանսվեստիտների շրջապատ, դա դուր է գալիս և ամրապնդվում է մարդու մեջ:
Շարունակությունը՝ այստեղ: