«Вечерний квартал» հաղորդման նկարահանումներն անցել են ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի աստղերի մասնակցությամբ:
Բայց հանրության ուշադրությունը գրավել է «Потап и Настя Каменских» խմբի մենակատար 26-ամյա Նաստյա Կամենսկիի ցնցող դեկոլտեն: Բացի լանջաբացվածք զգեստից՝ ներկաների ուշադրությունը գրավել է նաև Կամենսկիի թմբլիկ կառուցվածքը: Հավանաբար, Նաստյան վերջին շրջանում զբաղված է իր երաժշտական ծրագրերն իրագործելով և մարզասրահ հաճախելու ժամանակ չունի:
Հարցազրույցի ընթացքում նա հայտնել է, որ ամանորյա տոներին դեռ կաշխատի, կզբաղվի կորպորատիվ համերգներով, իսկ հետո հանգիստը կանցկացնի տաք երկրներում հարազատների հետ: