Ըստ հոգեբանների՝ ներքնազգեստի գույնը շատ բան կարող է ասել կնոջ մասին: Բրիտանացի հոգեբան Դոուսոնը կազմել է մի ցուցակ, որտեղ ներկայացվում է կնոջ սեքսուալ խառնվածքն՝ ըստ ներքնազգեստի գույների:


Կապույտ ներքնազգեստ նախընտրում են այն կանայք, ովքեր կարիք ունեն ռոմանտիկ հարաբերությունների: Այս կանայք սիրում են լսել սիրո խոստովանություններ տարբեր տղամարդկանցից, ընդունակ են հազարավոր երկրպագուների շարքից կատարել ճիշտ ընտրություն:


Սև գույնի ներքնաշորեր կրում են իշխել սիրող կանայք: Այս կանայք գիտեն իրենց արժեքը, բայց, միևնույն ժամանակ, կարողանում են գնահատել նաև դիմացինի արժանիքները:


Մուգ մոխրագույն ներքնաշորեր նախընտրում են այն կանայք, ովքեր հակված են ունենալ երկարատև փոխհարաբերություններ տղամարդկանց հետ, որից հետո միայն իրենց թույլ կտան ավելի ինտիմ շփման: Կանանց այս տեսակը ընդունակ են էքստրեմալ գործողությունների, անկողնում շատ կրքոտ են և սեքսուալ:


Վարդագույն ներքնաշորեր կրում են մեղմ կանայք: Նրանք կանացի են, միամիտ և սենտիմենտալ:


Որպես կանոն՝ կանաչ ներքնաշորերի սիրահար են այն կանայք, ովքեր առաջնային տեղ են հատկացնում կարիերային: Այս գույնը նախընտրում են հազվադեպ սիրահարվողները: Նրանք կատուներ են, որոնք իրենց անելիքը գիտեն: Կարող են խենթացնել իրենց սիրելիներին, իսկ հետո ուղղակի թողնել և հեռանալ շատ կարևոր պահի: Սիրում են սեքսով զբաղվել, բայց նրանց համար միևնույն չէ, թե ում հետ:


Դեղին գույնը նախընտրում են կանայք, ովքեր պատրաստ են ամբողջությամբ տրվել զուգընկերոջը: Նրանք սիրալիր են, զվարճալի և թեթևամիտ: Բայց միևնույն ժամանակ անկեղծ են և սրտաբաց:


Կարմիր ներքնաշորերի ընտրությունը խոսում է կնոջ կրքոտ և համարձակ լինելու մասին: Այս կանայք նպատակասլաց են և ամեն գնով հասնում են իրենց ուզածին: Անկողնում մի քիչ վտանգավոր են. պետք է ուշադիր լինել:


Նարնջագույն ներքնաշորերը խոսում են այն կանանց մասին, ովքեր սիրում են փորձություններ: Նրանք նոր զգացողությունների սիրահար են, ազատ կարող են խոսել իրենց սեքսուալ ֆանտազիաների և ցանկությունների մասին: Այս կանայք շատ հետաքրքրասեր են և սիրում են հարցախեղդ անել իրենց տղամարդկանց:


Երկնագույն ներքնաշորեր կրում են շատ հազվադեմ: Այս գույնը նախընտրում են այն կանայք, ովքեր իրենց արվեստի մարդ են համարում: Ինքնամփոփ են, կաշկանդված, չեզոք են անկողնում: Չնայած այս ամենին' շատ գրավիչ են իրենց խորհրդավորությամբ:


Շագանակագույն ներքնաշորերից հաճախ վախենում են, իսկ այն կանայք, ովքեր նախընտրում են այս գույնը, հիմնականում մերժված են, չեն վստահում ոչ մեկին, վախենում են սիրել:

 

Գույնզգույն ներքնաշորեր նախընտրում են այն կանայք, ովքեր չեն սիրում միօրինակություն, հակված են հաճախակի փոխել իրենց զուգընկերոջը, կենսուրախ են: Ինչպես կյանքում, այնպես էլ' անկողնում, նրանք սիրում են առավելգույնս հաճույք ստանալ: