Tert.am-ը գրում է.

 

Espresso Veloce ընկերությունն ավտոսիրողների համար Սուրբծննդյան ու Ամանորյա տոների առթիվ հիանալի նվեր է ստեղծել. «Ֆորմուլա - 1»-ի շարժիչի կրկնօրինակ, որը սուրճ է պատրաստում ու լցնում այն բաժակների մեջ։

Ինչպես նշում է The Telegraph-ը, այս յուրահատուկ նվերը բավական թանկ արժե՝ մոտ 15.000 դոլար։ Ընկերությունը սարքն արտադրել է 2 տարբերակով՝ V8 և V12. դրանցից յուրաքանչյուրը կշռում է 23 կգ։

Պարբերականը նկատում է, որ սրճեփի դիզայնը մտածված է մինչև վերջին մանրուքը, ինչի շնորհիվ այն առաջին հայացքից հնարավոր չէ տարբերել մեքենայի շարժիչից։