Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի(WWF) զեկույցի համաձայն' երկրագնդի բնակչությունը մոտակա հարյուրամյակի ընթացքում կբախվի գլոբալ տաքացման խնդրի հետ, ինչի հետևանքով կբարձրանա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, WWF-ի ներկայացուցիչ Անդրեյ Կոկորինի կարծիքով, հարյուր տարի հետո մի շարք մեգապոլիսներ, այդ թվում Սանկտ-Պետերբուգը կարող է անցնեն ջրի տակ:
Նրա խոսքերով, ջրի տակ անցնելու վտանգի առջև կանգնած են առաջին հերթին մերձարևադարձային երկրները և այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Հոնկոնգը, Կալկաթան և Շանհայը: Կոկորինը նշել է, որ մոտակա 10-20 տարիների ընթացքում կարող է արձանագրվել ջերմաստիճանի և երաշտի կտրուկ աճ: