Life.panorama.am-ը գրում է.

 

Մարդկանց դեմքի մաշկին շատ հաճախ առաջանում են բշտիկներ, որի պատճառները, ըստ որոշ բժիշկ-գիտնականների, կարող է լինել բջջային հեռախոսների օգտագործումը: Բժիշկ-կոսմետոլոգների խոսքերով, երիտասարդները այնքան շատ են օգտագործում բջջային հեռախոս, որ մաշկի և հեռախոսի շփման արդյունքում երեսի մաշկին հայտնվում են բակտերիաներ, ինչն էլ հանգեցնում է բշտիկների առաջացման: Երբ բջջային հեռախոսը շփվում է մաշկի հետ երկար ժամանակ, արդյունքում մաշկը սկսում է չշնչել և առաջացնել ճարպային կուտակումներ:

Նման գոյացության պատճառ կարող է դառնալ յուրաքանչյուր առարկան, որը անընդմեջ շփման մեջ է գտնվում մաշկի հետ: Բժիշկները խորհուրդ են տալիս կրճատել հեռախոսազրույցների տևողությունը և դիմել կոսմետոլոգներին՝ առաջացած խնդիրների ժամանակ: