Life.panorama.am-ը գրում է.
1.Խուսափեք թանգարաններից: Խորհուրդը կարող է զարմանալի թվալ, սակայն, օտար քաղաք այցելելիս նախ պետք է ճանաչեք նրա ներկան և հետո նոր անցյալը: Մարդիկ իրենց պարտավորված են զգում այցելել թանգարաններ, որովհետև նրանց մանկուց սովորեցրել են դրան:
2.Այցելեք տեղի բառերը, հենց այնտեղ մի բաժակ ալկոհոլի շուրջ քաղաքի բնակիչները հաճույքով կկիսվեն ձեզ հետ իրենց աշխարհահայացքով, գաղափարներով ու մտորումներով: Յուրաքանչյուր քաղաքի դեմքն այդ քաղաքի մարդիկ են' ճանաչելով մարդկանց, կճանաչեք և քաղաքը:
3.Ճանապարհորդեք միայնակ կամ, եթե ամուսնացած եք, զուգընկերոջ հետ: Միայն այդպես հոգեբանորեն կլքեք սեփական երկիրը: Եթե ճանապարհորդում եք խմբով, ուրեմն զբաղված եք ճանապարհորդության իմիտացիայով, քանի որ անընդհատ խոսում եք մայրենի լեզվով և ավելի շատ զբաղված եք խմբում ծավալվող զրույցներով, քան այն վայրով, որն այցելել եք:
4.Մի´ համեմատեք. երբեք մի համեմատեք գները, կյանքի որակը, տրանսպորտը և այլն: Դուք համեմատությունների համար չէ, որ ճանապարհորդում եք, այլ նոր բաներ սովորելու:
5.Հոգ չէ, եթե չեք խոսում այն երկրի լեզվով, որն այցելել եք, կարևորը' մարդիկ հասկանան ձեզ: Ես բազմիցս եղել եմ այնպիսի երկրներում, որտեղ չէի կարողանում բացատրվել բառերի միջոցով, սակայն ամենուրեք ես միշտ գտել եմ ինձ հարկավոր օգնությունը, անգամ' ընկերներ եմ ձեռքբերել:
Շարունակությունը` այստեղ: