LADYNEWS.am-ը գրում է.

 

Խոսքի ուժն ունակ է շատ բան անել: Պարզվում է' ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է ոչ միայն կամքի ուժ, այլ նաև հարկ է ընտրել ճիշտ խոսքեր:

ԱՄՆ-ում հետազոտողներն անցկացրել են փորձարկում, որտեղ 30 կանանց բաժանել են 3 խմբի: Առաջին խմբի կանայք պետք է հրաժարվեին սնունդից և ասեին «ես չպետք է», երկրորդում նույնպես պետք է հրաժարվերեին ասելով ՝ «ես չեմ կարող», իսկ երրորդ խումբը սննդից հրաժարվելով պետք է պարզապես ասեր «ոչ»:

10 օր անց պարզվեց, որ սննդից հաջողվել է հրաժարվել առավելապես առաջին խմբի կանանց, ովքեր ասել են « ես չպետք է ». ակնհայտ է, որ այդ բառերը նպաստում են ինքնավերահսկման ամրապնդմանը: Իսկ ահա «ոչ» և «ես չեմ կարող» խոսքերն արդյունավետ չեն եղել. Դրանք ինչ-որ ցանկալի բանից հրաժարում է, որի դեպքում ստեղծվում է հոգեբանական դիսկոնֆորտ, որից մարդը ցանկանում է ազատվել: