«Դ!եմ ենք պարտադիր կենսաթոշակային ծրագրին» քաղաքացիական շարժմանը միացել են հայկական շոու-բիզնես մի քանի ներկայացուցիչներ, որոնց թվում է նաև հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը: Life.panorama.am-ը փորձեց պարզել՝ ինչով է պայմանավորված նրա դիրքորոշումը:
«Ես դեմ եմ պարտադիր կենսաթոշակային համակարգին անցնելուն, քանի որ համարում եմ, որ այդ ծրագիրն անարդար է: Մարդկանց կյանքի տևողությունը զգալիորեն կրճատվել է: Ուզում եմ հասկանալ՝ ինչու են մեզ պարտադրում ողջ կյանքի ընթացքում գումար վճարել այն դեպքում, երբ պետությունը ոչ մի երաշխիք չի տալիս, թե ինչ կլինի այդ գումարի հետ, 30 տարի հետ այս օրենքն ընդունողները հայտնի չէ՝ որտեղ են լինելու: Հաշվի առնելով այն, որ ամբողջ ծանրությունը երիտասարդության ուսերին է, գումարի պարտադիր գանձումը լրացուցիչ հոգս կարող է դառնալ նրանց համար: Ընդ որում՝ հայտնի չէ, մարդը կապրի մինչև թոշակ ստանալը, թե ոչ»,-նշեց Գայանեն:
Շարունակությունը՝ այստեղ: