Life.panorama.am-ը գրում է.
Լեոնիդ Բրեժնևը եղել է ԽՍՀՄ-ի ամենամարդասեր և ամենափափուկ ղեկավարներից է եղել: Նա սիրում էր շքանշաններ և մեդալներ շնորհել, սիրում էր գովաբանել մարդկանց, սակայն ամենաշատը նրան դուր էր գալիս համբուրել դիմացինին հանդիպման ժամանակ, ընդ որում ոչ միայն կանանց: Հաշվի առնելով գլխավոր քարտուղարի կարգավիճակը, քչերն էին համարձակվում մերժել այդպիսի «պատիվը»:
Սովորաբար Բրեժնևը իր գրկի մեջ էր առնում բարեկամ երկրի առաջնորդին, իսկ հետո երեք անգամ ամուր համբուրում էր նրան. Նախ համբուրում էր ձախ այտը, հետո աջ այտը և վերջում' շուրթերը: Հենց այստեղից էլ ծնվել է այսպիսի համբույրի անվանումը' Եռակի բրեժնև:
1968թ-ին Յասեր Արաֆաթը երբ առաջին անգամ այցելել էր ԽՍՀՄ, գլխավոր քարտուղարի' Բրեժնեևի հետ հենց այդպես էր ողջագուրվել: Եվ կարծիքներ կան որ Բրեժնևը հենց արաբ առաջնորդից էր սովորել դիմավորելու այդպիսի եղանակը:
Բրեժնևն այսպես համբուրվել է շատ երկրների առաջնորդների հետ: Դրանցից էր Հարավսլավիայի առաջնորդ Բռոզ Տիտոն, ում Բրեժնևն այնքան ամուր էր համբուրել, որ վնասել էր նրա շուրթը:
Ջիմի Քարտերը' ԱՄՆ-ի 39-րդ նախագահը, եղել է միակը, ով ամերիկյան նախագահների շարքում արժանացել է Բրեժնևի համբույրին:
Լեոնիդ Բրեժնևի ամենահայտնի համբույրը եղել է Էրիկ Հաննեկերի' ԳԴՀ-ի առաջնորդի հետ 1971թ-ին: Ընկերության այս դրսևորումը նույնիսկ պատկերվել է Բեռլինյան պատին, որը հետագայում դարձել է այդ պատի անկման խորհրդանիշը:
Շարունակությունը՝ այստեղ: