Tert.am-ը գրում է.
Խորհրդային ռոք շարժման վետերան, ջազ և ֆանկ գնահատող Անդրեյ Դավիդյանն արդարացրել է սպասումները, հեշտությամբ հաղթահարել ռուսական The Voice երաժշտական մրցույթի 3 փուլերը և սպասում է 4-րդին՝ համերգներ ուղիղ եթերում։ Զուգահեռ՝ 57-ամյա երգիչը նախապատրաստում է կրտսեր դստերը մանկական The Voice մրցույթին և համերգներով շրջում երկրում, ինչի մասին էլ պատմել է «Телепрограмма» հաղորդման ընթացքում։
Ինչպես փոխանցում է Kомсомольская правда-ն, Դավիդյանը ծնվել է Մոսկվայում երաժշտական ընտանիքում. հայրը՝ Սերգեյ Դավիդյանը, օպերային երգիչ է։ Անդրեյը նշում է, որ դեռ մանկուց սիրել է ռիթմը, հատկապես հարվածային գործիքների ռիթմերը։ Դպրոցն ավարտելուց հետո, սակայն, որոշում է ընդունվել թատերական ինստիտուտ։ Քննությունների ընթացքում հանդիպում է Եֆիմ Շիֆրինի հետ։ Դիմում են միասին և չեն ընդունվում։
Արդյունքում Դավիդյանն ավարտում է Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «թարգմանիչ» մասնագիտությամբ։ Կատարյալ տիրապետում է անգլերենին, արաբերենին, ֆրանսերենին։
«Ես գործուղումներ եմ ունեցել Եգիպտոս, Ալժիր։ Երբ վերադարձա ԽՍՀՄ, արդեն սկսվել էր «պերեստրոյկան»։ Այնպես ստացվեց, որ պետությունը չապահովեց մեզ՝ ուսանողներիս, աշխատանքով։ Թարգմանիչ աշխատելու համար պարզապես տեղ չկար, իսկ ընտանիքը պետք էր կերակրել»,- պատմում է Դավիդյանը։
Վերջինս այդ ժամանակ արդեն ամուսնացած էր և ունեցել էր առաջնեկին։ Հենց այդ ժամանակ էլ նրան զանգահարում է Մաքսիմ Դունաևսկին և հրավիրում ՌԽՖՍՀ պետական էստրադային նվագախումբ։ Սակայն նվագախումբը ցրվում է, և Դավիդյանը ստեղծում է իր խումբը՝ «СВ» («Снова вместе»), որի կազմում եղել են Վադիմ Գոլուտվինը, Պավել Սմեյանը, Յուրա Տիտովը և ուրիշներ։
Շարունակությունը` այստեղ: