Life.panorama.am-ը գրում է.

 

Գեղեցիկ և գրագետ խոսքը կարելի է լսել ժամերով, իսկ անգրագետ խոսքն ականջները փակելու և փախչելու ցանկություն է առաջացնում: Գեղեցիկ խոսելը յուրահատուկ արվեստ է, անգամ բարձր ինտելեկտ ունեցող գրագետ մարդիկ միշտ չէ, որ կարողանում են գեղեցիկ և գրավիչ ձևով շարադրել իրենց մտքերը:

Կան մի քանի կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավացնել ձեր բանավոր խոսքի որակն ու գրավչությունը:

1.Շատ կարդացեք. դասական գրականություն, ամսագրեր, թերթեր: Ընթերցելիս պետք չէ շտապել, յուրաքանչյուր նախադասությունն առանձին-առանձին փորձեք հասկանալ: Դա թույլ կտա ձեզ նախադասությունը ճիշտ կառուցել և կհարստացնի ձեր բառապաշարը:

2.Աշխատեք ձեր բառապաշարից հանել, այսպես կոչված, «մակաբույծ» բառերը, օրինակ' «դե~», «այսպես ասած», «դե դա»… և այլն: Աշխատեք խոսելիս ուժեղ էմոցիաներ չարտահայտել, օգտագործեք պարզ արտահայտություններ և մի շտապեք:

3.Անպայման պետք է հետևել խոսքի տեմպին: Միապաղաղ խոսքն անկասկած կձանձրացնի լսողին, միշտ պահեք դադարը և որտեղ հարկավոր է հուզականություն մտցրեք, սակայն ոչ շատ ընդգծված:

4.Զրույցի ընթացքում կիրառեք տարատեսակ մետաֆորաներ, համեմատություններ և ասացվածքներ: Դա ավելի կենսունակ կդարձնի ձեր խոսքը: Բանավոր խոսքի կարևոր բաղադրիչ է հումորը' տեղին արված կատակը միշտ կարող է փրկել իրավիճակը:

 

Շարունակությունը` այստեղ: