Life.panorama.am-ը գրում է.
Մարդու հոգին պրպտող է, սիրում է անընդհատ փնտրել ու փնտրել… Դա նաև բնավորության տեսակ է: Նման մարդկանց կյանքում ամեն ինչ միշտ արագ է ստացվում. այն, ինչ երեկ կար, այսօր կարող է չլինել, այն, ինչ չկար՝ այսօր միանգամից կարող է հայտնվել… 25-ամյա դերասանուհի Նաիրա Մովսիսյանը շուտ է ձանձրանում ձեռքբերումներից: Միշտ փնտրում է նորը և առավել հետաքրքիրը:
- Նաիրա, ընդամենը մեկ ամիս առաջ խոսում էիք ձեր բիզնեսը (Նառա Մովիս գեղեցկության սրահ) ընդլայնելու, դիզայներական ստուդիայի վերածելու մասին…
- Հիմա էլ այդ բիզնեսը չկա, կասեցրել եմ աշխատանքները… Բնավորությամբ այդպիսին եմ, շուտ եմ ձանձրանում…
- Կարծես, «Սունդուկյան» թատրոնում էլ հիմա չեք խաղում… Փաստորեն անգո՞րծ եք…
- 10 տարի «Սունդուկյան» թատրոնում հրավիրված դերասանուհի եմ եղել, այժմ՝ ոչ… Այնքան էլ անգործ չեմ, կրկին նկարահանվում եմ «Կյանքի կարուսել» նախագծում, դեկտեմբերի 17-18-ին կլինի Նարեկ Դուրյանի «Դոն ժուան ավիա» ներկայացումը… Ու պատրաստվում եմ հեռանալ Հայաստանից…
- Ինչո՞ւ, հիասթափվե՞լ եք:
- … Ուղղակի այս երկրում այլևս ասելիք չունեմ… Այն երկրում, որտեղ ես ինձ լավ կզգամ, դա էլ կլինի իմ երկիրը… Այստեղ ինձ այլևս ոչինչ չեն կարող տալ, դրսում պետք է ուժերս փորձեմ…
- Իսկ ո՞ր երկրում եք որոշել «ձեզ լավ զգալ»:
- Դեռ չգիտեմ… Երևի կսկսեմ Եվրոպայից…
- Անձնական կյանքում ամեն ինչ նորմա՞լ է:
- Արդեն երկու տարի է, անձնական կյանք չունեմ…
- Մեկուկես, երկու տարի առաջ նշանվել էիք…
- Այո, բայց նշանադրությունս խափանվեց… Այդպես եղավ…
Շարունակությունը` այստեղ: