Ladynews.am-ը գրում է.
Սուրճի, թեյի, կաթի հետ ավելի լավ համադրություն չեք գտնի, քանի անգլիական կեքսն է, հատկապես երբ դուք ինքներդ եք պատրաստել:
Բաղադրությունը՝
Խորիզի համար
100 գրամ չամիչ,
200-300 գրամ տարբեր տեսակի չրեր,
100 գրամ ընկույզ,
2 ճ/գ ռոմ (կոնյակ)
50 գրամ ալյուր,
Խմորի համար
250 գրամ կարագ,
250 գրամ շաքարավազ,
4 ձու,
250 գրամ ալյուր,
50 գրամ օսլա,
1թեյի գդալ խմորի փխրեցուցիչ:
Պատրաստման եղանակը.
Խառնել չամիչը, չրերը, ընկույզը հետո ավելացնել ռոմը եւ ալյուրը, թողնել որոշ ժամանակ:
Խմորի համար վերցնել կարագն ու ալյուրը, լավ հարել'ընթացքում ավելացնելով ձուն'մեկ-մեկ: Հետո ալյուրը խառնել օսլայի եւ փխրեցուցիչի հետ, մաղով անցկացնելով, լցնել խմորի մեջ: Վերջում ավելացնել նախօրոք պատրաստած խորիզը եւ լավ խառնել: Կեքսի համար նախատեսված թավան յուղել եւ պատել ալյուրով: Դնել ջեռոցում 175 աստիճան ջերմության տակ, 70-75 րոպե: Հանելուց հետո պատրաստի կեքսի վրա ցանել շաքարի փոշի: Բարի վայելում: