Ցանկացած աշխատանքում մարդու հաջողության ամենամեծ գրավականը աշխատասիրությունն է, հակառակ դեպքում, եթե հաջողությունդ պայմանավորված է կողմնակի ազդեցություններով (ծանոթ, հմայք…), շատ կարճ կյանք կունենա այն, ինչ սկսել ես: Երգչուհի Էմմին, թեև ունի և՛ ծանոթ, և հմայք, բայց պատկանում է հենց այդ աշխատասերների թվին: Life.panorama.am-ի հետ զրույցում Էմմին պատմեց, որ անկախ իրավիճակից՝ չի սիրում պարապուրդի մատնվել, չի հիասթափվում անհաջողություններից ու բամբասանքներից:

 

- Բամբասանքներին վերաբերում եմ նորմալ: Կարծում եմ՝ աննորմալ կլիներ, եթե արտիստը լիներ հանրության ուշադրության կենտրոնում, բայց նրա մասին բամբասանքներ չլինեին: Ճաշակին ընկեր չկա: Յուրաքանչյուր մարդ ունի իր սիրած արտիստը, իսկ այն մարդը, ով չի սիրում մյուս սիրված արտիստին՝ սկսում է տարածել տարբեր խոսակցություններ, առաջանում են ասեկոսեներ ու վերածվում բամբասանքների: Հիմնականում ավելի շուտ են տարածվում այն բամբասանքները, որոնք չեն համապատասխանում իրականությանը…

 

- Ասում են՝ չկա ծուխ, առանց կրակ...

- Հասկացել եմ, որ ամեն դեպքում այս պարագայում, այդ արտահայտությունը անտեղի է, քանի որ լուրերի մեծ մասը, որոնք տարածվել են իմ և կոլեգաներիս մասին, եղել են իրականությունից շատ հեռու…Դրանց ես ուշադրություն չեմ դարձնում, սակայն կար ժամանակ, երբ ինձ վատ էի զգում այդ բամբասանքներից…

 

- Վերջին շրջանում մեկ-երկու անգամ բարկանալու առիթ ունեցաք…

- Դա իսկապես բարկացնող էր… Մեկն այն էր, որ լուրեր տարածվեց, որ ես աղանդների եմ հաճախում: Դրան ես ոչ մի կերպ պատասխան տալ չեմ կարող, որովհետև Առաքելական եկեղեցու հետևորդ եմ և ինձ համար իմ հավատքը ամենաբարձր տեղում է գտնվում: Չեմ կարծում, որ մարդու սրբության և նրա հավատքի հետ կապված կարելի է փորձել սուտ լուրեր տարածել և PR անել… Դա ինձ զայրացրել էր… Ես ընդհանրապես ոչինչ չեմ ասում նրանց մասին, ովքեր աղանդների հետևորդներ են: Դա իմ գործը չէ, ես պատասխանատու եմ իմ հավատքի համար… Նաև վերջերս, հենց այն պահին, երբ հեռախոսով մայրիկիս հետ էի խոսում, կարդացի, թե իբր նա մահացել է… Նման արարքները, որոնք անում են հանուն մի քանի լայքերի ու դիտումների, ես համարում եմ «լկտիություն»: Վստահ եմ՝ եթե ես անեի նման քայլ նրանց ընտանիքների հանդեպ, նորմալ կվերաբերվեին… Ես կխնդրեմ կայքերի՝ մախինացիաներով զբաղվողներին՝ շատ զգույշ լինեն իմ սրբության նկատմամբ, որը իմ ծնողներն են… Զգուշացնում եմ՝ հաջորդ անգամ ներում չի լինելու…

 

Շարունակությունը` այստեղ: