Life.panorama.am-ը գրում է.
45 ամյա Ռոզալինդան անցած շաբաթ խոստովանել է, որ սիրային հարաբերությունների մեջ է դերասանուհի Սիմոնա Բորիոնիի հետ: Նրանք նույնիսկ ցանկացել են օրինականացնել իրենց հարաբերությունները, բայց Իտալիայում միասեռականների ամուսնությունը արգելվում է:
«Երբ մենք այս ամենի մասին տեղեկացանք, ես խոսեցի իմ մեծ աղջկա՝ Ռոզիտոյի հետ: Ադրիանոն փոքր ինչ ուշ իմացավ: Ադրիանոն ասաց, որ պետք է խոսել Ռոզալինդայի հետ և նրան ասել, որ այս ամենը նրանց հարաբերությունների վրա չի ազդի: Մենք սիրում ենք մեր դստերը և ցանկանում ենք նրան երջանիկ տեսնել»,- ասել է Ռոզալինդայի մայրը:
Ռոզալինդան Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդի Մորիի երեք դստրերից ամենափոքրն է: Նրա ամենահայտնի դերը Մել Գիպսոնի «Հիսուսի Չարչարանքները» ֆիլմում սատանայի դերն է: