Վիճակախաղով 101 մլն ֆունտ սթերլինգ շահելը ճակատագրական է դարձել բրիտանացի զույգի համար. նրանք բաժանվել են, քանի որ այդպես էլ չեն կարողացել կիսել հարստությունը. հաղորդում է Daily Mail թերթը:
Զույգն ամուսնացել էր երկու տարի առաջ՝ վիճակախաղով մեծ գումար շահելուց անմիջապես հետո: Նրանք կարողացել են մեկսենյականոց բնակարանը փոխարինել 9 մլն ֆունտ արժողությամբ առանձնատնով և Լոնդոնի արևմուտքում բնակարանի հետ: Նրանք ընթրել են Լոնդոնի ամենաշքեղ ռեստորաններում, գնել են դիզայներական իրեր, արձակուրդներն անցկացրել Պորտուգալիայում և ձեռք բերել Rolls-Royce:
Զույգը նաև կազմել է 15-20 մարդու ցուցակ, որոնք ժամանակին օգնել են նրանց, և որոնց իրենք կցանկանային շնորհակալություն հայտնել, և ցուցակում նշված մարդկանց դարձրել միլիոնատեր:
Սակայն հետզհետե շահումը բաժանելու խնդիրը ծանր բեռ է դարձել նրանց հարաբերությունների վրա, և զույգը սկսել է անընդհատ վիճել, ապա՝ բաժանվել: