Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը կեզրափակվի «Սիրո կամուրջ» ժամանակակից հայկական մյուզիքլի բեմադրությամբ: «Art Team» ընկերության և «Sharm» հոլդինգի նախաձեռնությամբ ստեղծված նոր մյուզիքլը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կկայանա այս տարվա դեկտեմբերի 4-ին և 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Սիրո կամուրջ» մյուզիքլը պատմություն է մերօրյա տարբեր խառնվածքի ու բնավորության երիտասարդների մասին: Այն «կամուրջ» է անցյալի ու ներկայի միջև' նպատակ ունենալով մերօրյա երաժշտական աշխարհ բերել երբեմնի «սայաթնովյան» երաժշտությունը: Մյուզիքլում միախառնված են խոսքը, երաժշտությունը, երգը և պարը: Սեր, հիասթափություն, բերկրանք. այս բոլոր հույզերն արտահայտվում են երգերի կենդանի կատարումներով և պարարվեստի միջոցով:

 

Շարունակությունը` այստեղ: