«Տաքսի էլի լավ ա», «Նիկոլայի վերջին անեծքը», «Ռենջերու», «Սպիտակ գայլերի որս», «Եզրագծից այն կողմ», «Որբերը», «Դիմակահանդես», «Ներիր ինձ» ֆիլմերից և հեռուստասերիալներից հեռուստադիտողին հայտնի դերասանուհի, այժմ նաև DJ Աննա Պանին սիրով համաձայնեց և պատասխանեց ESem.am-ի բլից հարցերին:

- Ե՞րբ ես առաջին անգամ բեմ բարձրացել:
- Առաջին բեմելս եղել է 14-15 տարեկանում, երբ դպրոցին զուգահեռ թատերական խմբակ էի հաճախում, որին հաջորդեցին ուսանողական, ավելի ուշ նաև պրոֆեսիոնալ բեմերը:
- Քանի՞ տարի ես բեմում:
- Թատրոնի բեմում եղել եմ երեք տարի, գումարած ուսանողական տարիները, մեծ ցավով պետք է նշեմ, որ այժմ թատրոնում չեմ:
- Դու' քո դերերի մասին:
- Ցանկացած կերպար դերասանի մի մասնիկն է, նրա «ես»-երից մեկը: Իմ մարմնավորած կերպարներն ու խաղացած դերերն էլ իմ էության արտահայտումներից են:

 

 Շարունակությունը` այստեղ: