Cosmo.am-ը գրում է.
Հ.: Առաջին ժամադրության ընթացքում ես միշտ ձգվում եմ դեպի դրամապանակս, թեև իրականում շատ վատ կզգայի, եթե տղան թույլ տար ինձ վճարել: Արդյո՞ք տղաները կռահում են, որ դա ընդամենը խաղ է, ձևական քայլ:
Պ.: Այո՛, սակայն դա չի նշանակում, որ դու պետք է դադարես անել այդ քայլը: Ինչո՞ւ: Ամեն ինչ շատ պարզ է. նման քայլով դու ցույց ես տալիս, որ ամենևին էլ քմահաճ արքայադուստր չես, որի փոխարեն ամեն ինչ անում են ուրիշները, և հասկանում ես փողի արժեքը: Սակայն դա պետք է անել զգույշ' տղաներին չվիրավորելու և թակարդը չընկնելու համար: Օրինակ՝ ոչ մի պարագայում չի կարելի դրամապանակը հանելուն զուգահեռ ասել. «Ես իրոք կուզեի, որ կիսենք հաշիվը»: Եթե այդպիսի բան ասես, տղան կարող է խուճապի մատնվել և կարծել, որ եթե չընդունի քո առաջարկը, կվիրավորի քեզ:
Փոխարենը՝ թույլ տուր նրան առաջինը հանել դրամապանակը: Այնուհետև դու հանիր քո դրամապանակը և լուռ շարունակիր' ցույց տալով, որ պատրաստվում ես վճարել, մինչև նա կանգնեցնի քեզ: Հավատա, տղաների մեծ մասն այդպես էլ կվարվի:
Հ.: Երբ ես առանց հագուստի եմ, տղաներին անչափ գրավում է իմ արտաքինը, իսկ երբ հագնում եմ լայն բացվածքով բլուզ, նրանք ասես անտեսում են ինձ: Ինչո՞ւ:
Պ.: Գուցե կրծքիդ դաջվածք ունես և դրանո՞վ է բացատրվում տղաների ուշադրությունը քեզ առանց հագուստի տեսնելիս: Եթե նման դաջվածք չկա, ապա թերևս խնդիրն այն է, թե որքանով է լայն բացվածքով բլուզը փոխում քո սեփական վարքագիծը և ինչպես է տղան քեզ ընկալում: Հակառակ սեռի ուշադրությունը գրավելը դյուրին գործ չէ, և տղաները հաճախ ընտրում են այնպիսի աղջիկների, որոնք ավելի մատչելի են թվում: Երբեմն անթերի տեսք ունենալը կարող է քո դեմ աշխատել. տղաները կարող են եզրակացնել, որ նման աղջկան գրավելու համար շատ լուրջ ջանքեր են պետք, և հրաժարվել այդ մտքից, նույնիսկ եթե հետաքրքրված են քեզնով:
Այլ կերպ ասած՝ նրանց կարող է վախեցնել քո գեղեցիկ արտաքինը: Մյուս կողմից, երբ դու քեզ ազատ չես զգում հագուստի մեջ և կրում ես այն բացառապես տղաների ուշադրությունը գրավելու համար, դա անմիջապես զգացվում է: Քո մարմնի լեզուն շատ ավելի խոսուն է, քան պատկերացնում ես, և կարող է հետ պահել տղաներին: Ընտրիր այնպիսի հագուստ, որով քեզ վստահ ես զգում: Դա միայն կկրկնապատկի քո հմայքը: