Mari Love-ը գրում է.
Բոլոր նորմալ աղջիկներն էլ ցանկանում են ամուսնանալ: Մի բան է նստել ու սպասել սպիտակ նժույգով ասպետին, այլ բան է, երբ արդեն հանդիպել ես նրան, իսկ նա այդպես էլ չի ասում այդքան սպասված արտահայտությունը... Տղամարդիկ խոստովանում են, որ ամուսնությանը նայում են որպես զոհաբերության: Մեզ համար երազանք է, նրանց համար' զոհաբերություն: Ահա թե որքան տարբեր ենք մենք:
Բայց ի՞նչ անել, եթե սիրելիդ ոչ մի կերպ ամուսնության առաջարկ չի անում:
1. Համակերպվիր և սպասիր
Իհարկե խնդիրը լուծելու ամենաակտիվ միջոցը չէ, բայց... Ասում են, որ անձնագրում համապատասխան դրոշմը ոչինչ չի փոխում: Եվ այո, ամուսնությունից հետո այդքան էլ շատ բան չի փոխվում: Եթե պատրաստ ես սպասել, ապա զինվիր համբերությամբ և հավատա, որ օրերից մի օր սիրելիդ վերջապես կհամարձակվի քեզ առաջարկություն անել:
2. Մի լավ մտածիր
Իսկ դու ինքդ ուզո՞ւմ ես, որ նա դառնա քո ամուսինը: Իսկապե՞ս նա այն մարդն է, ում հետ պատրաստ ես ամբողջ կյանքդ ապրել: Եթե պատասխանդ միանշանակ դրական է, ապա ամեն կերպ ձգտիր ամուսնության, բայց հիշիր, որ ստիպողական ամուսնությունը ոչ մեկիդ ուրախություն չի բերի:
3. Մտահոգիր նրան
Եթե արդեն իսկ հստակ ասել ես, որ ուզում ես ամուսնանալ նրա հետ, իսկ նա չի շտապում, ապա փորձիր գործի դնել խորամանկությունդ: Օրինակ, հետ ուզիր: Այո-այո, ստիպիր նրան հավատալ, որ փոշմանել ես: Հենց այդպես, էլ չես ուզում: Դա կմտահոգի նրան, և նրա մեջ կարթնանա հպարտության զգացումը, և նա ինքդ կստիպի քեզ ամուսնանալ:
4. Դադարիր խաբել ինքդ քեզ
Եթե արդեն իսկ նրա հետ խոսել ես, մտահոգել, գնացել, հետ եկել, սպասել, իսկ նա դեռ ևս ոչ մի քայլ չի ձեռնարկում և ասում է «մի քիչ էլ սպասել», ապա գուցե ժամանակն է ինքդ քեզ խոստովանելու, որ նա պարզապես չի ցանկանում ամուսնանալ: Այդ «մի քիչ էլ սպասել»-ը տղամարդկանց ամենատարածված թակարդն է: Այդ «մի քիչ»-ը կարող է տևել տարիներ, իսկ դա քեզ պե՞տք է:
5. Որոշիր ժամկետները
Հոգեբանները հավաստիացնում են, որ եթե դուք հանդիպում եք գրեթե ամեն օր, ապա նշանադրությունը կարող է լինել արդեն կես տարի հետո: Եթե այդքան էլ հաճախ չեք հանդիպում, ապա կարող եք նշանադրվել մեկ տարի հետո միայն:
6. Մոռացիր և ազատ արձակիր
Դե ինչ արած, ստիպողաբար սիրված չես լինի: Գուցե դուք կյանքի տարբեր արժեքային համակարգեր ունեք, և քո «ընտանիքն ու երեխաները» նրա համար մղձավանջ են: Հարաբերությունները պետք է անընդհատ զարգանան, թե չէ զգացմունքները մարում են: