ԱՄՆ-ի գիտնականները մշակել են նոր պատրաստուկ և բուժման նոր մեթոդ, որը կօգնի պայքարել սրտային անբավարարության դեմ: Պատրաստուկն անվանել են SUMO-1: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը' բուժման հիմքում ընկած է գենային թերապիան:
Ոչ չարորակ վիրուսների միջոցով SERCA2 գենը ներմուծվում է սրտի մեջ: Այն "ստիպում է" սրտին բաբախել ավելի ռիթմիկ: Նաև օգնում է սրտի մկանային հյուսվածքի վերականգնմանը' հետագայում նպաստելով օրգանիզմի արյունամատակարարման լավացմանը:
Այս մեթոդն արդեն լավ արդյունքներ է տվել առնետների մոտ: Մարդկանց վրա կլինիկական հետազոտություններ կանցկացվեն Նյու Յորքի Mountain Sinai հոսպիտալում: