Tert.am-ը գրում է.
Հարավկորեական Samsung ընկերությունը եկող տարի պատրաստվում է ներկայացնել Galaxy շարքի հերթական սմարթֆոնը, որը կլինի եռակողմ էկրանով։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ նորույթի էկրանը կլինի նաև ճկվող։ Այս կերպ Samsung-ի մասնագետները ցանկանում են օգտագործել սմարթֆոններում եղած ազատ տարածությունն ու ավելի մեծ էկրան ապահովել՝ առանց հեռախոսի չափսերն ավելացնելու։
Մասնագետների խոսքով՝ եռակողմ էկրանը հնարավորություն կտա օգտատերերին՝ ավելի հեշտությամբ տարբեր անկյուններից կարդալ սմարթֆոնի տեքստերը։ Չի բացառվում, որ նոր սերնդի սմարթֆոնում հիմնական կոճակները տեղափոխվեն կողային հատված: