Ladynews.am-ը գրում է.
Այդպիսի եզրակացության հանգել են հետզոտողները' ուսումնասիրելով 45-84 տարեկան 46 հազար կանանց:
Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կնոջ կրթվածությունն ազդում է նրա կյանքի տևողության վրա:
Ինչպես հայտնի է դարձել' իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր չունեն միջնակարգ կրթություն, մահանում են 66%-ով ավելի հաճախ, քան նրանք, ովքեր ավարտել են դպրոցը: Այդ եզրահանգմանը գիտնականները եկել են' հետևելով 45-84 տարեկան 46 հազար կանանց: Վերջիններիս բաժանել են 2 խմբի. առաջին խմբում ընդգրկվել են նրանք, ովքեր չեն ավարտել դպրոցը, իսկ 2-րդ խմբում այն կանայք, ովքեր նվազագույնն ունեցել են միջնակարգ կրթություն:
Ուսումնասիրությունները, որտեղ դիտարկվել է նաև ընտանեկան կարգավիճակը, զբաղմունքը, ֆինանսական դրությունը, բժշկական ապահովագրության առկայությունը, վնասակար սովորույթները և ճարպակալման մակարդակը, անցկացվել են 9 տարի շարունակ: Կյանքի տևողության վրա ազդող կարևոր գործոններ են համարվել նաև գործազրկությունը և ծխելը: