Բրիտանացի գիտնակաների վերջին հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական 3 բաժակ թեյի օգտագործումը կարող է 20 տոկոսով նվազեցնել ուղեղի կաթված (ինսուլտ) ստանալու վտանգը:
Ինչպես ներկայացնում է Tert.am-ը, հղում տալով Daily Mail-ին՝ թեյի օգտագործումը հզոր պաշտպանություն է ուղեղում արյան թրոմբի առաջացման դեմ, որի հետևանքով Միացյալ Թագավորությունում ամեն օր 200 մարդ է մահանում:
Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները ներկայացրել են հետազոտության արդյունքները, որոնցում ասվում է, որ 3-4 բաժակ թեյի օրական օգտագործումը զգալիորեն կրճատում է կաթված ստանալու հավանականությունը:
Նախկին ուսումնասիրությունները ևս ցույց են տվել, որ թեյը բարենպաստ ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա, իսկ վերջերս պարզվել է, որ այն կանխում է ուղեղային արյունահոսությունը, որն ի հայտ է գալիս արյունատար անոթների պայթելու հետևանքով: