Այս աղցանը պատրաստելը Ձեզնից կխլի ընդամենը մի քանի րոպե, եթե ձեռքի տակ ունենաք անհրաժեշտ մթերքները: Շատ համեղ է, կարող եք պատրաստել և զարմացնել Ձեր մտերիմներին:

Անհրաժեշտ մթերքներն են՝

պանիր,

խոզապուխտ,

գազար,

խնձոր:

Լրացուցիչ'

մայոնեզ,

սխտոր,

պաքսիմատ:

Պատրաստման եղանակը.

Նշված առաջին չորս մթերքներից վերցրեք հավասար չափաբաժիններով: Խոզապուխտը կտրատեք մանր կտորներով: Մնացածն անցկացրեք քերիչով: Այնուհետև ավելացրեք պաքսիմատը, մայոնեզ, ճզմած սխտորը և լավ խառնեք: Բարի ախորժակ: