Սան Պաուլոյում մի կին գերեզմանատանը տարօրինակ ձայներ է լսել և շրջվելով' տեսել, թե ինչպես է ինչ-որ մեկը փորձում գերեզմանից դուրս գալ. հաղորդում է Daily Mail-ը:
Կինը ահազանգել է ոստիկանություն: Ոստիկանության աշխատակիցները, քանդելով գերեզմանը, կենդանի դիակ են հայտնաբերել: Վերջինիս շտապ հասցրել են մոտակա հիվանդանոց:
Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, տուժածը քաղաքապետարանի աշխատակից է եղել, ում ծեծել ու ծածկել են հողով:
Գերեզմանատան պատահական այցելուի' բրազիլուհու շնորհիվ տուժածին հաջողվել է փրկել, որին, սակայն, երկարատև բուժում է սպասվում: