Դերասանուհի Միշել Պֆայֆերը պատմել է այն մասին, ինչպես 20 տարեկանում հայտնվել է այսպես կոչված՝ «արևակերների» վտանգավոր աղանդավորական շարժման ճիրաններում:

Երբ նա նոր էր ժամանել Հոլիվուդ, ծանոթացել է մի զույգի հետ, որոնց ընդունել է որպես անձնական խորհրդատուների: «Նրանք շատ իշխող էին: Թեև ես չէի ապրում այդ մարդկանց հետ, սակայն նրանք փորձում էին վերահսկել իմ յուրաքանչյուր քայլը: Բացի այդ' ես վճարում էի նրանց բոլոր ծառայությունների համար և արդյունքում շուտով հայտնվեցի առանց մի գրոշի»:

600x580

Նրանց ուսմունքը ծայրահեղ վտանգավոր էր կյանքի համար.

«Նրանք հավատում էին, որ զարգացման վերին փուլում մարդիկ պետք է սնվեն օդով և արևով ու սնունդ բոլորովին պետք չէ: Այդ պատճառով նրանք աղանդի բոլոր անդամներին ստիպում էին պահպանել նման «դիետա»: Իհարկե ոչ ոք չէր կարողանում այն պահել»:

600x580

55-ամյա դերասանուհին պատմում է, որ միայն ապագա ամուսնու՝ Պիտեր Խորտոնոմի հետ ծանոթությունը փրկում է իրեն մահից. Նա նկարահանվում էր մի ֆիլմում, որը պատմում էր Մունի աղանդի մասին:

«Նախքան Պիտերը պատրաստվում էր դերին՝ խորանում էր աղանդավոության էության մեջ: Եվ այդտեղ ես հասկացա, որ հոգեբանական ճնշման նույն մեխանիզմները կիրառվում են իմ նկատմամբ»:

600x580

Նշենք, որ այդ աղանդի անդամ դառնալուց հետո Միշել Պֆայֆերը որոշեց դառնալ բուսակեր:

«Կյանքի ցանկացած փորձությունից հնարավոր է օգտակար խորհուրդ քաղել»,-համոզված է Միշելը:

 

Լիլիթ Պետրոսյան