Սլովակիայից Անտոնիա Կոզակովան հավաքել է աշխարհի անձեռոցիկների ամենամեծ հավաքուն, որը հասնում է 62757 նմուշի:

Topnews.ru-ի փոխանցմամբ' 39-ամյա Կոզակովայի հավաքածուի արժեքը կազմում է կես միլիոն դոլար:

Կինը աշխարհի տարբեր վայրերից անձեռոցիկներ է սկսել հավաքել 16 տարեկան հասակից:

Հավաքուի մեջ առկա են ինչպես 5 սմ-ոց անձեռոցիկներ, այնպես էլ անձեռոցիկներ, որոնց երկարությունը հասնում է ավելի քան մեկ մետրի: