Հոլիվուդյան դերասանուհի Էնն Հեթեուեյը սպասում է իր առաջնեկին, գրում է segodnya.ua-ն՝ վկայակոչելով ամերիկյան պարբերականներին։ Ընտանեկան գաղտնիքը բացահայտել է դերասանուհու կրտսեր եղբայրը՝ Թոմ Հեթեուեյը։
Անձամբ դերասանուհին իր հղիության վերաբերյալ հայտարարություններ չի արել։ Հավանաբար, Հեթեուեյը պարզապես չի ցանկանում ուշադրություն գրավել։ Ավելի վաղ 31-ամյա աստղը բացահայտ հայտարարել էր, որ ինքը և իր ամուսինը՝ դերասան Ադամ Շուլմանը, պատրաստ են ծնողներ դառնալ։
«Ես ցանկանում եմ մայր դառնալ 16 տարեկանից։ Ես կսկսեմ նրանից, որ կունենամ մեկ երեխա, այնուհետ կցանկանայի ևս մի քանի երեխաներ ունենալ և որդեգրել։ Ցանկանում եմ ունենալ այնքան երեխաներ, որքան կարող եմ ինձ թույլ տալ»,- խոստովանել էր Հեթեուեյը։