Բրիտանական Caterham ընկերությունը, որը զբաղվում է մեքենաների արտադրությամբ, Միլանում կայացած International Motorcycle Exhibition ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է 2 տեսակի էլեկտրական հեծանիվ, ինչպես նաև նոր հզոր մոտոցիկլետ։
The Telegraph-ը նշում է, որ Classic E-Bike էլեկտրական հեծանիվն ունի ռետրո տեսք և 1920-ական թվականների հեծանիվ է հիշեցնում։
Մինչդեռ էլեկտրական հեծանվի մյուս տարբերակը՝ Carbon E-Bike-ն, ավելի ժամանակակից է և պատրաստված է «Ֆորմուլա-1»-ի ոճով։
Ինչ վերաբերում է մոտոցիկլետին՝ Brutus 750-ին, ապա ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այն կարելի է օգտագործել ինչպես հարթ, անպես էլ դժվարանցանելի ճանապարհներին։ Նորույթի առավելություններից մեկն այն է, որ մոտոցիկլետը կարող է ծառայել նաև որպես ձյունագնաց։
«Այս հեծանիվներն ու մոտոցիկլետը նախատեսված են այն գնորդների համար, ովքեր կարևորում են գերազանց որակը, դիզայներական կատարելությունն ու հեշտ վարելու հնարավորությունը»,-նշել է Caterham-ի գործադիր տնօրեն Ալ Իսշալ Իշակը։
Նորույթների գներն ու տեխնիկական բնութագրի մյուս մանրամասները հայտնի չեն։ Հայտնի է, որ էլեկտրական հեծանիվները վաճառքի կհանվեն այս տարի, իսկ Brutus 750-ը՝ 2014թ. գարնանը։