Գիտնականները հզոր ատամներ ունեցող հսկա բադակտուցի բրածոներ են հայտնաբերել, որոնք բնակվում էին Ավստրալիայի հյուսիսային գետերում՝ 5-15 մլն տարի առաջ:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ բադանման նախակենդանուն ճանաչել են՝ ուսումնասիրելով լավ պահպանված ատամնաշարը: Մնացորդները հայտնաբերվել են Քուինսլենդ նահանգում, որը բրածոներով ամենահարուստ վայրերից է աշխարհում:
Նոր տեսակը, որն ստացել է Օբդուրոդոն (Obdurodon tharalkooschild) անվանումը, ունի 1 մետր երկարություն, որը չափսերով երկու անգամ գերազանցում է ժամանակակից բադակտուցին: