Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում spa պրոցեդուրաների սիրահարներին առաջարկվում է մերսման բացառիկ ձև, որն իրականացվում է ամենասարսափելի սողուններից մեկի՝ օձերի օգնությամբ։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, շատ քիչ թվով հաճախորդներ են համարձակվում այս մերսումը «վայելել», քանի որ դրա ընթացքում մերսողի ճկուն ու տաք մատների փոխարեն նրանք ստիպված են իրենց մաշկի վրա զգալ սառն ու թեփուկավոր սողուններին։
Մերսման համար մասնագետներն օգտագործում են վիշապների, որոնց երկարությունը գերազանցում է 2 մ։
«Սա բացառիկ զգացողություն է, որը բացի մարմինը հանգստացնելուց, հաճախորդի օրգանիզմում բարձրացնում է ադրենալինի քանակը»,-պատմել է 31- ամյա հաճախորդը, ով հանգիստ պառկել է ու թույլ տվել, որպեսի Ժասմինը, Մասլն ու Բրաունը (մերսող օձերի անունները) կատարեն իրենց գործը։
Մերսումը, ընդհանուր առմամբ, տևում է 90 րոպե և արժե 43 դոլար։ Մերսման յուրաքանչյուր սեանսից հետո սողուններն ախտահանվում են ու տեղադրվում հատուկ տուփերի մեջ։ Մերսման ընթացքում պարտադիր պայման է, որ կողմնակի 2 մարդ ներկա լինի, որպեսզի օձերը չփաթաթվեն ու չխեղդեն հաճախորդին։