Վերջին շրջանում մեր ընթերցողներից տասնյակից ավելի նամակներ ենք ստացել, որոնցում մեզ խնդրում են ճշտել Շուշաննա Թովմասյանն այժմ ի՞նչ հարաբերություններ ունի շփում նախկին խաղընկերների' Նառա Դիլանյանի և Սարգիս Թաշչյանի հետ: Ըստ այդ նամակների' Շուշաննան կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ և այլևս շփում չունեն' չնայած ժամանակին շատ մտերիմ են եղել: Շուշաննային և Նառային միասին տեսել են անգամ առևտրի կենտրոններից մեկում:
Ըստ Շուշաննայի' նորմալ հարաբերություններ ունի Նառայի և Սարգսի հետ: «Այն ժամանակ գրեթե ամեն օր միասին էինք նկարահանվում, հետևաբար շատ ջերմ հարաբերություններ ունեինք: Նկարահանումներից հետո յուրաքանչյուրս իր գործին է անցել և չենք հանդիպել,- ասաց Շուշաննան և հավելեց, որ վերջերս Նառան նկարահանվել է «Տնփեսայում»: -Նառայի հետ շատ լավ հարաբերություններ ունեինք»: Դերասանուհին հերքեց լուրերը, թե սերիալի ավարտից հետո անձնակազմից որևէ մեկի հետ շփում չունի: Նա ասաց, որ կան մարդիկ, ում հետ շարունակում է շփվել, սակայն չբացահայտեց, թե ում:
ESem.am-ն անդրադարձել էր, որ Շուշաննա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տարեդարձի կապակցությամբ շնորհավորել էր Միհրան Ծառուկյանին, ինչը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր դարձել: Ընթերցողների կարծիքով Շուշաննան կարող էր շնորհավորել նաև Սարգիս Թաշչյանին' տարեդարձի ու Նառա Դիլանյանին' հարսանիքի կապակցությամբ: «Այն, թե ես ում կշնորհավորեմ, շատ անձնական է: Իմ իրավունքն է շնորհավորել կամ չշնորհավորել այս կամ այն մարդուն»,- ասաց Շուշաննան և հավելեց, որ Նառայի հարսանիքին ներկա չի եղել, քանի որ հրավեր չի ստացել:
Նառան ևս նշեց, որ ինքն ու Շուշաննան որևէ կոնֆլիկտ չեն ունեցել, սակայն նա շնորհավորանք չի ստացել ամուսնության կապակցությամբ: «Նախկինում էլ նորմալ հարաբերություններ ենք ունեցել: Ես բոլորի հետ էլ շատ լավ, ջերմ եմ եղել: Ուղղակի տարբերությունն այն էր, որ մեր տանն էինք նկարահանում ու ամեն օր տեսնում էինք իրար: Երբ նկարահանումը վերջանում էր, իհարկե, մնում էր մեր տանը կամ երբ այլ տեղում էինք նկարահանման լինում, բանականաբար, ինչ-որ տեղ գնալիս, Շուշաննան էլ էր մեզ միանում: Հիմա միայն մի քանիսի հետ եմ մտերիմ, ամենաշատը' Սարգսի հետ, քանի որ նա մեր հարևանն է և շատ մտերիմ ենք, միասին ենք մեծացել»:
Նառայի հարսանիքին ներկա էր նաև Մերի Մակարյանը, ում հետ, մեր տեղեկություններով, Նառան նախկինում մտերիմ չի եղել: Սերիալային դերասանուհուց հետաքրքրվեցինք այժմ մտերմացե՞լ է նախկին գործընկերուհու հետ: «Հիմա արդեն այո,- ասաց Նառան և ծիծաղեց: -Ուղղակի Մերին եկել էր ինձ շնորհավորելու: Երբեք այնպես չի եղել, որ Մերիի հետ մտերիմ չեմ եղել, Շուշանի հետ եմ մոտ եղել: Ուղղակի այնպես էր ստացվել, որ Շուշանի հետ ամեն օր տեսնվում էինք»:
Ըստ Նառայի' սերիալից հետո շփում չեն ունեցել Շուշաննայի հետ: Առաջին անգամ հանդիպել են «Տնփեսայի» նկարահանումներին, որի ժամանակ շատ լավ հարաբերություններ են ունեցել:
Հավանական կոնֆլիկտի մասին զրուցեցինք նաև Սարգիս Թաշչյանի հետ: Նա ևս ասաց, որ գործի բերումով են շփվել Շուշաննայի հետ: «Շատ նորմալ հարաբերություններ ունենք, սակայն նկարահանումներից հետո մեր շփումը չի շարունակվել: Եթե նրան տեսնեմ, շատ ջերմ կլինենք: Մերիի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունեմ, սակայն մշտական շփում չունենք: Երբ ինչ-որ տեղ հանդիպում ենք, շատ ջերմ ենք իրար հետ»,- ասաց Սարգիսն ու հավելեց, որ թեև Շուշաննայի հետ շփում չունի, շատ ուրախ է, որ նա շարունակում է նկարահանվել և արդեն ընդգրկվել է նոր նախագծում:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը