Վերջին շրջանում հայտնի երգիչ Սարոյի մասին բազմաթիվ ասեկոսեներ են շրջանառվում: Դրանք պարզաբանելու, ինչպես նաև Սարոյի հետագա անելիքները պարզելու համար MediaMall.am-ի թղթակիցը զրուցեց երգչի հետ:


- Ի՞նչ գործունեություն եք ծավալում վերջին շրջանում:


- Պատրաստվում եմ նոր տեսահոլովակի նկարահանումներին և նոր երգերի ձայնագրություններով եմ զբաղված' երկրորդ ձայնասկավառակիս համար:


- Արդյոք երգո՞ւմ եք կոմերցիոն միջոցառումների ժամանակ և ի՞նչ արժեք ունի Սարոյի մեկ երգը:


- Այո’, իհարկե երգում եմ, իսկ կոնկրետ սահմանված գին չկա, դա պայմանավորված է' Հայաստանում եմ երգելու, թե արտերկրում:


-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում կա՞ շոու բիզնես և կնշե՞ք դրա թերություններն ու առավելությունները:


- Շոու բիզնես ասվածը առհասարակ Հայաստանի համար չէ, այստեղ կա կամ շոու, կամ բիզնես, այդ իսկ պատճառով չեմ ուզում խոսել թերությունների և առավելությունների մասին:


-Ասում են, որ հայկական էստրադա մուտք գործելու համար միայն թիկունք և գումար է անհրաժեշտ, իսկ տաղանդ պետք չէ՞:


- Առաջնայինը տաղանդ և գումար, եթե չկա տաղանդը , ապա գումարն ու թիկունքը չեն օգնի, երգիչը թիթեռի կյանք կունենա, եթե չունի տաղանդ:


-Վերջերս անընդհատ լուրեր են տարածվում Ձեր հարսանյաց տոնին ստացված թանկարժեք նվերների' Մաշտոցի պողոտայում բնակարանի և BMW X6 մակնիշի մեքենայի հարցը: Ովքե՞ր են այդ շռայլ նվիրատուները:


- Ես չեմ հասկանում' ինչ հարսանիքի մասին է խոսքը, պետք է ասեմ, որ նման բան չի եղել, իսկ հետո հավելեմ, որ այն, ինչ ես ունեմ, իմ քրտնաջան աշխատանքի արդյունքն է, իսկ դա զուտ պարապ մարդկանց խոսակցություն է: Բայց վատ չէր լինի նմանատիպ նվերներ ստանայի, ու՞ր է ինձ այդքան բախտ:


- Ի՞նչ անակնկալներ եք պատրաստում ներկայացնել հանրությանը:


- Եթե անակնկալ է, թող անակնկալ մնա, բայց շատ լուրջ բան եմ պատրաստվում ներկայացնել հանրությանը, ամեն դեպքում ինձ համար շատ կարևոր մի բան: Սպասեք…

 

 

Դավիթ Պոլոյան