Եթե Դուք անուղղելի քաղցրակեր եք, բայց որոշել եք դիետա պահել և որպես տարբերակ ընտրել եք մարզասրահ հաճախելը, ապա Ձեզ համար կարևոր է իմանալ՝ կարելի է ուտել քաղցրավենիք և ընտրել այնպիսիք, որոնք միայն օգտակար կլինեն:

 

Իհարկե, չպետք է մոռանալ դրանց օգտագործման քանակի մասին՝ քաղցրավենիքը երբեք չպետք է փոխարինի նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին:

 

Սև շոկոլադ: Պետք է սովորեք ուտել դառը շոկոլադ և հրաժեշտ տաք կաթնայինին: Սև շոկոլադը քիչ կալորիաներ է պարունակում, փոխարենը ներառում է այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են՝ կալցիումը, սպիտակուցը, երկաթը, մագնեզիումը և վիտամինները:

 

Զեֆիր: Այն շատ ավելի քիչ կալորիաներ է պարունակում, քան մի շարք քաղցրավենիքներ: Այն ևս պարունակում է երկաթ և ֆոսֆոր: Ինչպես նաեւ սպիտակուցներ, որոնք ամրացնում մկանային հյուսվածքները:

 

Մարմելադ: Օգտակար է հատկապես շնորհիվ իր մեջ եղած բնական բաղադրության՝ պեկտինի, որն էլ մարմելադին հաղորդում է ժելեի ձև: Պեկտինը նվազեցնում է խոլեստերինի քանակությունն ու կարգավորում ստամոքս - աղիքային գոտին:

 

Մեղր: Պարունակում է նույնքան կալորիա, որքան շաքարավազը: Քանի որ այն շատ քաղցր է, ուստի, եթե Դուք թեյի մեջ լցնում եք երկու գդալ շաքարավազ, ապա մեղրի դեպքում բավարարվեք՝ մեկով: Մեղրը օրգանիզմի համար շատ օգտակար նյութեր է պարունակում՝ հանքային և ամինաթթուներ: 100 գրամ մեղրն իր մեջ պարունակում է մագնեզիումի, մանգանի եւ երկաթի անհրաժեշտ օրեկան չափաբաժինը:

 

Հալվա: Այն ոչ միայն բացառիկ համեղ է, այլ նաև ունի երիտասարդացնող հատկություն: А, Е և В վիտամինները, որոնք պարունակում է հալվան, դրական են անդրադառնում մաշկի վրա և ամրացնում սիրտ-անոթային համակարգը: Գաղտնիք չէ նաև, որ հալվան հին ժամանակներից օգտագործել են որպես կոսմետիկ միջոց:

 

Բնական մրգերից պատրաստուկները ևս շատ օգտակար են և պարունակում են անտիօքսիդներ: Սա էլ իր հերթին լավացնում է հիշողությունը, վերացնում հոգնածությունը: