Եթե Ձեր վերջին զուգընկերոջ հետ բաժանումից հետո Դուք մինչ օրս չեք կարողանում արժանի մեկին գտնել, ապա LN-ի այս նյութը հենց Ձեզ համար է:

 

Պարզվում է, որ անձնական կյանքի ամենագլխավոր «թշնամիները» նախկին զուգընկերներն են: Որոշ ժամանակ անց, երբ մոռանում եք Ձեր նախկինի հետ ունեցած տարաձայնությունների մասին, Ձեզ թվում է, թե նրանից ավելի լավին Դուք դժվար թե գտնեք:

 

ԱՄՆ-ում փորձագետները հարցում են իրականացրել մոտ 1000 կանանց և տղամարդկանց շրջանում, որպեսզի պարզեն, թե ինչու նրանք չեն կարողանում իրենց զուգընկեր գտնել:

 

Տղամարդկանց 39%-ը և կանանց 41%-ը խոստովանել են, որ մինչև հիմա անտարբեր չեն իրենց նախկինների հանդեպ, ինչը թույլ չի տալիս ուշադրություն դարձնել մյուսներին, շարժվել առաջ: 24%-ը վստահեցնում է, որ աշխատանքային ծանր գրաֆիկի պատճառով չի կարողանում դասավորել անձնական կյանքը: Իսկ հարցվածների 29%-ն այն կարծիքի է, որ անիմաստ են նոր հանդիպումները, շփումները, որոնք ի վերջո հուսահատեցնում են: