Գեղեցիկ տղամարդու հետ ամուսնանալը խնդիր չէ երիտասարդ և ինքնվստահ աղջկա համար, իսկ ահա գեղեցիկ տղամարդու հետ համատեղ կյանք ապրելը բավականին դժվար է և հմտություններ պահանջող: Շատերը կարծում են, որ տղամարդու գեղեցկությունը ցուցանիշ չէ, նա պետք է կապիկից մի փոքր ավելի սիրուն լինի: Իզուր, ձեր տղամարդը ձեր երեխաների հայրն է և դժվար թե դուք ցանկանաք, որ ձեր երեխաները կապիկից մի քիչ գեղեցիկ լինեն: Տղամարդիկ ենթագիտակցաբար նույնպես այս տրամաբնությամբ են ընտրում իրենց երեխաների ապագա մորը, ուստի առաջին ծանոթության ժամանակ մեր այցեքարտը մեր արտաքինն է;
Կա գեղեցիկ տղամարդկանց երկու տիպ. առաջինները գիտակցում են, որ գեղեցիկ են և դրանում տեսնում են իրենց առավելությունն ուրիշների նկատմամբ: Նման մարդիկ հաճախակի իրենց արտաքինն օգտագործում են այլոց մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով: Սեփական արտաքինին նարցիսական սիրահարվածությունը երբեմն խեղում է տղամարդու հոգեբանությունը: Նման տղամարդիկ, որպես կանոն, կարիք ունեն ինքնահաստատվելու և սիրում են ամեն անգամ շեշտել իրենց արտաքին առավելությունը: Այս դասի գեղեցիկ տղամ,արդկանցից խելամիտ է հեռու մնալ, քանի որ բացառված չէ, որ նրանք կփորձեն իրենց գեղեցկության հաստատումը գտնել նաև այլ կանանց մոտ:
Երկրորդ դասի գեղեցիկ տղամարդիկ իրենց գեղեցկություն ընդունում են պարզապես որպես փաթեթ, որում տեղավորված է իրենց հոգին և էությունը: Արտաքին գեղեցկությունը նրանց համար երկորրդական է, նրանք գիտեն, որ ուշադրություն են գրավում, սակայն դա նրանց դուր չի գալիս, քանի էությամբ համեստ են: Ավելին' արտաքին տվյալների վերաբերյալ արված հաճոյախոսությունը նրանց համար երբեմն տհաճ է, քանի որ կարծում են, որ գեղեցիկ արտաքինը թույլ չի տալիս տեսնել նրանց հոգին և էությունը: Այս դասին պատկանող գեղեցիկ տղամարդիկ հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է:
«Գեղեցիկ ամուսինը բոլորի ամուսինն է» հայտնի արտահայտությունն այստեղ տեղին չի լինի, նման տղամարդը կլինի միմիայն ձեր ամուսինը: Այս դեպքում խանդը հալումաշ չի անի ձեզ և շրջապատի կանայք կդադարեն ձեր հավերժ թշնամիները լինելուց:
Գեղեցիկ ամուսին ունենալու հարցում կա ևս մեկ խնդրահարույց դրվագ. Հնարավոր է' ձեր հետևից հաճախ լսեք «Ինչ է նա գտել այդ կնոջ մեջ» արտահայտությունը: Մի´ նյարդայնացեք և մի´ վհատվեք, պարզապես հիշեք, որ գեղեցիկ տղամարդու կինը պետք է կարողանա փոքր ինչ էքստրավագանտ լինել և ուշադրություն գրավել: Օրինակ' կարող եք ձեր հագուստը հետաքրքրացնել վառ գույնի աքսեսուարներով: Պետք է հասկանաք, որ գեղեցիկ ամուսին ունենալու դեպքում ստիպված կլինեք ավելի ատ ժամանակ տրամադրել ձեր արտաքինի խնամքին' պահպանել դիետաներ, այցելե մարզասրահներ, հետևել նորաձևությանը:
Սա այն փոքրիկ վարձն է, որը վճարում է յուրաքանչյուր կին, ով ցանկանում է գեղեցիկ ամուսին ունենալ. և արտաքնապես համապատասխանել նրան: