Ռուսական երկաթգծի պատմության մեջ առաջին անգամ երկհարկանի գնացք է գործարկվել, որն ուղևորներին Մոսկվայից հասցրել է Ադլեր: Ինչպես ներկայացնում է News.mail.ru-ն՝ ուղևորների մեծ մասը եղել են լրագրողներն ու Ձմեռային Օլիմպիական խաղեր-2014-ի կամավորները:
Պարբերականի տվյալներով՝ երկհարկանի գնացքի վագոններն առանձնանում են մուտքի սահունությամբ և տարածքի մեծ մասում Wi-Fi կապի առկայությամբ:
Գնացքի երթուղու ընդհանուր տևողությունը կազմում է 25 ժամ 19 րոպե: Ակնկալվում է, որ ապագայում այն կկրճատվի՝ հասնելով մինչև 22 ժամի: