Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլային կարիերային փորձում է համադրել նաև նորաձևությունը։
Ռոնալդուն սկսել է ներքանզգեստների սեփական բրեդի գովազդը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ երեկ՝ Մադրդի Palacio de Cibeles հրապարակում։
Բրենդը կոչվում է CR7, որը նրա անվան առաջին տառերն են և իր մարզաշապիկի համարը։
Ռոնալդուի՝ ներքնազգեստով հսկայական գովազդային բաները փակցված է հրապարակի վերածնունդի դարաշրջանի կառույցի վրա։
Ռոնալդուն ակնհայտորեն հիացած է իր լուսանկարներով։ «Ես հպարտ եմ, որ CR7-ի պաշտոնական մեկնարկի համար և հատկապես հաճելի է տեսնել իմ գովազդային նկարը այս գեղեցիկ շինության վրա»,-ասում է Ռոնալդուն։