ԱՄՆ-ի Կապերաս Կոուվ քաղաքի (Տեխաս նահանգ) բնակիչ Ջորի Էնկը ձերբակալվել է և հայտնվել բանտախցում միայն այն պատճառով, որ ժամանակին չի վերադարձրել դեռևս 2010թ. գրադարանից վերցրած գիրքը, հայտնում է Взгляд-ը։
Համաձայն քաղաքի օրենքների, եթե մարդը թույլատրելի ժամանակից երեք ամիս անց չի վերադարձնում գիրքը գրադարան, ինչպես նաև չի պատասխանում աշխատակիցների նամակներին և հեռախոսազանգերին, նա կարող է ձերբակալվել։ Իսկ այս դեպքում տղամարդը գիրքը պահել է 3 տարի։
Ոստիկաններն Էնկին չեն փնտրել, սակայն երբ վերջինս իրավապահներին է դիմել այլ հարցով, նրանք ուսումնասիրել են նրա տվյալների բազան և որոշում կայացրել ձերբակալել։ Մինչ դատալսումն ազատ արձակվելու համար նա ստիպված է եղել վճարել 200 դոլար գրավ։
Քաղաքի դատավոր Բիլ Փրայսը նշել է, որ նման խիստ միջոցներն անհրաժեշտ են, որպեսզի բնակիչները դժվարություններ չունենան իրենց անհրաժեշտ գիրքը գտնելու հարցում։