Ցիտրուսային մրգերը կարող են վնաս հասցնել կնոջ առողջությանը՝ պնդում են բրիտանացի գիտնականները: Նարինջն ու կիտրոնը կարող են վնաս հասցնել կնոջ ոսկրային համակարգին՝ հատկապես երիտասարդ կանանց:

Գիտնականներն այդպիսի եզրակացության են եկել 22 տարվա հետազոտությունից հետո, որն անցկացվել է 78 000 շրջանում: Այսպես, ոսկրային համակարգի բորբոքման ռիսկը 41 տոկոսով ավելի հավանական է այն կանանց մոտ, ովքեր ցիտրուսային մրգերի սիրահար են, տուժում են նաև ատամները:

Հետաքրքիրն այն է, որ տղամարդկանց մոտ ցիտրուսային մրգերը նման կերպ չեն անդրադառնում: Որպեսզի խուսափեք ոսկրային համակարգը վնասելուց, գիտնականները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս կիտրոն և նարինջ օգտագործել շաբաթվա ընթացքում 2-3 անգամից ոչ ավելի: