Հնդիկ Ռամ Սինգհ Չաուհան աշխարհում ամենաերկար մորուք ունեցող տղամարդն է: Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ 58-ամյա ռեկորդակիրը 4.26 մետր երկարությամբ մորուքն աճեցրել է 32 տարիների ընթացքում:
Տղամարդու համար մորուքն իր հպարտությունն է, որը խնամելու համար նա օրական երկու ժամ է ծախսում: Չաուհան այն երկարացրել է 15 տարեկանից սկսած և երբևէ ածելի չի օգտագործել՝ մորուքը կարճացնելու համար:
Հնդիկ տղամարդը պատմել է, որ Հնդկաստանում հնագույն ժամանակներից ի վեր մորուքը հպարտության և հարգանքի խորհրդանիշ է եղել: