Բաղադրություն

6 կտոր խոզի միս
2 ճ.գ. կարագ
2 թ.գ. աղ
1 թ.գ. չորացրած եղեսպակ (շալֆեյ)
1 թ.գ. սև պղպեղ
1 բ. ջուր
2 հ. հորթի մսի արգանակի խորանարդիկ

Պատրաստման եղանակ
Խառնել աղը, պղպեղը և եղեսպակը ու դրանով համեմել խոզի միսը: Տապակի մեջ հալեցնել կարագը և միջին կրակի վրա տապակել խոզի միսը մոտ 5 ր. յուրաքանչյուր կողմը: Առանձին եռացնել ջուրը, ավելացնել արգանակի խորանարդիկները, խառնել մինչև լավ լուծվեն, լցնել մսի վրա և եփել մոտ 45 ր.: Մատուցել խորոված բանջարեղենի և կարտոֆիլի հետ: